Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է դի
SOCIETYԴեկտեմբերի 24-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի թիվ 70 շենքի 35-րդ տարածքում հրդեհ է բռնկվել, որը մարված է, իսկ ներսում դի կա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարածքում հայտնաբերվել է Նարեկ Ղ.-ի (ծնված 1982 թ.) դին, որը տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մասամբ ջերմահարված էլեկտրական սալիկ, ծխացող բաճկոն և բաց թողնված ծորակ:
Փրկարարները ծխացող բաճկոնը դուրս են բերել բնակարանից և փակել ծորակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



