Յուրգեն Կլոպ․Կլիմայի փոփոխությունը լարվածություն է մտցնում, բայց տղաները լավ վիճակում են
SPORT
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի վիճակի մասին Քաթարում տեղի ունեցած աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակից եւ Անգլիա վերադառնալուց հետո։ Պրեմյեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» դեկտեմբերի 26-ին կհյուրընկալվի «Լեսթեր Սիթիին»։
«Երեկ թիմի համար հանգստյան օր էր։ Վստահ եմ, որ տղաները քնել են այնքան երկար, ինչքան կարողացել են։ Այսօր արդեն նրանք պետք է լավ վիճակում լինեն։ Կլիմայի փոփոխությունը լարվածություն մտցնում է, մեկ շաբաթ պահանջվեց հարմարվելու համար։ Բայց տիտղոսով վերադառնալուց ամեն ինչ կարգին էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 17 խաղից հետո 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լեսթեր Սիթին» 18 խաղում վաստակել է 39 միավոր եւ երկրորդ տեղում է։