Տոնական զգեստ, բարձրակրունկներ. Անժելա Սարգսյանի շքեղ կերպարը
LIFEԱռավել մանրամասն՝՝Այստեղ
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամանորյա կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան կարճ զգեստ է կրում։ Սեւ զգեստն Անժելան համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Դերասանուհին նախապատվություն է տվել մարգարտյա աքսեսուարներին՝ վզնոց եւ թեւնոց։ Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ «Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, որը վերջին տարիներին Միացյալ Նահանգներում է բնակվում։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում էր։ Նա սեւ, ծաղկային նախշերով զարդարված շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Անժելան սեւ, երկարաճիտ բարձրակրունկներ էր կրում եւ նախապատվություն էր տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։