Սերժ Թանկյանն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին
SOCIETYSystem of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին և ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը:
Նա տեղադրել է Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերող մի նյութ և գրել.
«Այս հոդվածն ինձ երեք բան է հուշում՝
1) Հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն ու վերահսկվեն անկախ մարմնի կողմից.
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է.
3) Նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



