«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հանձնուքների սենյակում զննության են ենթարկվել 13,5 կգ և 12,7 կգ ընդհանուր քաշերով պարկերը, որոնցում առկա են եղել թեյի հետ խառնված «մարիխուանայի» նմանվող կասկածելի զանգվածներ
SOCIETY2019 թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկվել քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված 13,5 կգ և 12,7 կգ ընդհանուր քաշերով պարկերը, որոնցում առկա են եղել թեյի հետ խառնված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, կասկածելի զանգվածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Վ.Գ.-ն հայտարարել է, որ պարկերի պարունակությունը սովորական թեյ է և նախատեսված է եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց համար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



