Վթար Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. Կա տուժած
SOCIETYԴեկտեմբերի 27-ին, ժամը 18։22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» (վարորդ` Հարություն Հ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Զաքար Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:
Շտապօգնության աշխատակիցները պատահարի հետևանքով տուժած Հ. Հ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



