«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բետիս»
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Կառլես Ալենյան մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալությամբ կանցկացնի իսպանական «Բետիսում», տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնան» Ալենյայի վարձակալության պայմանագրում «Բետիսի» համար չի ներառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման հնարավորություն, ինչը նշանակում է, որ 2020 թվականի հունիսին Ալենյան կվերադառնա «Բարսելոնա»:
21-ամյա Կառլես Ալենյան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է:
Ընթացիկ մրցաշրջանում Ալենյան «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



