Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 25-ամյա երիստասարդի դի
SOCIETYԴեկտեմբերի 28-ին, ժամը 11:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 14/7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ժորա Ա.-ի (ծնված 1994 թ.) դին:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ընտանիքի անդամներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



