Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ահաբեկչության մեջ մեղադրվողների տանը ալյուրի փող չկա, նրանք գնացել էին փող աշխատելու (տեսանյութ)

VIDEO

1in.am-ը գրում է. 

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալանավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 անդամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահաբեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչև հիմա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ՝ Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համագյուղացիներ և բնակվում են Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ավելին՝ 1972թ. ծնված Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համադասարանցիներ:

Խոսում ես այս մարդկանց ծնողների, հարազատներ ու համագյուղացիների հետ, ու մտածում ես, թե սրանցից ինչ ահաբեկիչ, աչքիդ առաջ կանգնում են խեղճ ու կրակ գյուղացի տղամարդիկ, ովքեր մինչև վերջերս ապրել են հող մշակելով, տաքսի քշելով ու ընդամենը մի քանի ամսում դարձել են ահաբեկիչ:

Արթուր Եղազարյանը նրանցից ամենաերիտասարդն է՝ 34 տարեկան, և միակ բարձրագույն կրթություն ունեցողը: Արթուրը բուհը ավարտել է Երևանում, բայց չի կարողացել համապատասխան աշխատանք գտնել, վերադարձել է գյուղ և զբաղվել այգեգործությամբ: Նրանց տան բակում հավաքվել են 20-ի մոտ համագյուղացիներ՝ կանայք տանն են, տղամարդիկ՝ բակում: Արթուրի հայրը՝ Զորիկ Եղիազարյանը, համոզված է, որ իր տղան որևէ կապ չի ունեցել ահաբեկչության հետ, որովհետև ինքը նրան անընդհատ զգուշացրել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ:

Զորիկն ասում է, որ որդին՝ Արթուրը, վերջերս է ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ, ով ներկայացել է որպես Ռուսաստան ապրանք արտահանող, և տղան նրա մոտ ընդունվել է աշխատանքի որպես բանվոր: Փորձել են խաղող արտահանել չի ստացվել, բայց 60 տոննա կարտոֆիլ են գնել և արտահանել Ռուսաստան: «Այդ կարտոֆիլից մի պարկ էլ մեզ է բաժին հասել, տղաս ասաց, որ Արթուրն է 3 հազար դրամ տվել և գնել Սիսիանից, ու տվել իրեն, որ տուն բերի»,- պատմում է Զորիկը: Տղան մի քանի անգամ գնացել է Երևան, մի քանի օր մնացել է, ու երբ հարցրել են՝ ինչ են անում, ասել է, որ օֆիս են ստեղծել, զբաղվում են գարնանը նախապատրաստվելով, որ միանգամից կարողանան կեռաս ու ծիրան արտահանել: «Տանը ալյուրի փող չկա, այս տարին շատ վատ էր, մենք մտածեցինք, որ լավ կլինի, եթե գոնե ձմռան ամիսներին Երևանում աշխատի, որ կարողանան մինչև գարուն դիմանալ»,- ասում է Զորիկ Եղիազարյանը:

Նոյեմբերի 7-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները շրջապատել են Զորիկ Եղազարյանի տունը, սկսել են խուզարկություն իրականցնել, ամբողջ տունը տակնուվրա են արել ու որևէ ապօրինի բան չեն հայտնաբերել: Զորիկը ԱԱԾ աշխատակիցներից է իմացել, որ տղան մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ: «Չգիտեմ, թե ինչ մտածեմ: Մի բան կարող եմ ասել, որ տղաս անօրինական գործի մեջ մտնող չէր: Նա, որ վերջերս սկսել էր օրերով Երևանում մնալ, տուն չգալ, իմ դուրը սկսել էր չգալ: Ասում էի՝ այդ կազմակերպությունը դուրս չի գալիս, թող արի տուն, ինքն էլ ասում էր, որ ոչ մի խնդիր չկա: Միակ բանը, որ ասում էր, այն է, որ այդ տանը մի սենյակ կա, որի վրա երկու կողպեք կա, ու իրենք չգիտեն, թե ինչ կա այնտեղ: Երևի այդ զենքերը այդ սենյակից են հայտնաբերել»,- պատմում է Զորիկը:

Վաղինակ Ստեփանյանի տան պատերի սվաղը ներսից քանդվել է, ու երևում է, որ տունը չի վերանորոգվել խորհրդային տարիներից: Վաղինակի կինը արտասվում է ու չի ուզում խոսել, իսկ մայրը հանգստացնում է նրան: Վաղինակն իրենց ասել է, որ գնում է Ղարաբաղ, իրենք էլ հավատացել են: Հավատացել են, որովհետև Վաղինակը ժամանակին, պատերազմի տարիներին գնացել է Ղարաբաղ, կռվել է, վիրավորվել, բուժվել ու նորից վերադարձել ռազմաճակատ: Իրենք էլ մտածել են, որ երևի էլի խառը ժամանակներ են, ու Վաղինակը պետք է գնա հայրենիքը պաշտպանելու: Վաղինակի կինը մի կերպ հանգստանում է ու ասում, որ իր ամուսինը անմեղ է, որ նա գյուղում օրավարձով էտ անող էր, ու քանի որ հիմա արդեն աշուն է, ու գյուղում գործ չկար, գնացել էր Ղարաբաղ:

Առավոտյան տան դուռը թակել են, ինչ-որ վկայականներ են ցույց տվել ու խուզարկել են տունը, և ոչինչ չեն տարել, որովհետև տանը առանձնապես բան էլ չկա՝ խորհրդային ժամանակներից մնացած մի քանի հնամաշ կահույքից բացի:

Ավելին՝ այստեղ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League