«Գազպրոմն» Ուկրաինայի հետ ստորագրել է հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում
ECONOMICS«Գազպրոմը» եւ ուկրաինական կողմը ստորագրել են հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում, ինչը ճանապարհ է բացում գազի տեղափոխման երկարաժամկետ պայմանագրերի կնքման համար։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի արդարադատության նախարար Իվան Լեշչինան։
«Ուկրաինան եւ «Գազպրոմը» ստորագրում են հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում»,- գրել է նա «Ֆեյսբուքում»՝ տեղադրելով փաստաթղթի լուսանկարը, որի վրա դրված են «Գազպրոմի» ներկայացուցիչ Ելենա Բուրմիստրովայի եւ Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի ստորագրությունները։
Լեշչինան ավելացրել է, որ «համաձայնագրի ստորագրումը ճանապարհ է բացում գազի տեղափոխման երկարաժամկետ պայմանագրերի կնքման համար «Նավթոգազի» եւ «Գազպրոմի» միջեւ, ինչին ձգտում էր Ուկրաինան»։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



