Բյուրեղավանում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)
SOCIETYՀունվարի 1-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցի թիվ 31 շինության մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և բռնկվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները՝ Արտյոմ Կ.-ն (ծնված 2001 թ.) և Անդրանիկ Հ.-ն (ծնված 2002 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:13-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



