Telegraph-ը ներառել է Հայաստանը յոթ արտասովոր հանգստի վայրերի ցանկում
SOCIETYԲրիտանական Telegraph թերթը ներառել է Հայաստանին հանգստի ամենաարտասովոր յոթ վայրերի ցուցակում նրանց համար, ովքեր փնտրում են նոր տպավորություններ:
«Քրիստոնեության ամենահնչեղ կրոնական փարոսներից մի քանիսը զարդարում են զարմանահրաշ Հայաստանը, այդ թվում՝ 10-րդ դարի լեռնային տարածքում տեղակայված Հաղպատի վանքը, եւ Էջմիածնում աշխարհի ամենահին տաճարը, որը գտնվում է բանուկ եւ մշակութային մայրաքաղաքի՝ Երեւանի ճանապարհին:
Կանգ առեք ժամանակի մեջ՝ ուսումնասիրելով ավանդական հին քաղաք Դիլիջանը, որն անվանում են փոքր Շվեյցարական Հայաստան, եւ վայելեք Սեւանի հմայքը: Դուք նաեւ կիմանաք՝ ինչպես պատրաստել լավաշ, եւ ձեզ համար կբացահայտեք հայկական կոնյակը, որը Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկն էր»,-նշվում է հոդվածում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



