Ի՞նչ կախարդական նվեր է Իրինա Այվազյանը խնդրել Ձմեռ պապից. ամանորյա բլից դերասանուհու հետ
LIFE
Դերասանուհի Իրինա Այվազյանը պարզվում է՝ Ձմեռ պապից ամենաօգտակար նվերն է խնդրել: Ճիշտ է՝ այն կախարդական է, բայց ո՞վ գիտի՝ միգուցե մի օր նրա երազանքն էլ կատարվի:) Դերասանուհու ամանորյա մյուս երազանքներն ու խենթ մտքերը պարզեք մեր բլիցից:
Ամանորն Ամանոր չէ առանց ալկոհոլային խմիչքների:
Ամանորը կցանկանայի դիմավորել ծովի ափին՝ արեւի տակ պառկած:
Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը ձյուն է գալիս: Բայց միայն այդ գիշեր:
Չեմ սիրում, երբ Ամանորին Մայրաքաղաքային աղցանը քիչ է լինում:
Երբ փոքր էի, մտածում էի, թե ինչու է Ձմեռ պապն իմ նվերները կեսգիշերին բերում, իսկ դիմացի տանն ապրող ընկերներինս՝ հաջորդ օրն առավոտյան: Բացի այդ՝ նվերը միշտ մտքումս էի պահում, ոչ ոքի չէի ասում ու հետո զարմանում էի, թե ինչու Ձմեռ պապն իմ մտապահած նվերն ինձ չի բերել (ծիծաղում է):
Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից...Ամեն տարի նվերների ցուցակում կախարդական փայտիկ էի ավելացնում, որ էլ ոչ մեկից ոչինչ չխնդրեի, իմ ցանկությունները փայտիկի միջոցով իրականացնեի:
Եթե ես լինեի Ձյունանուշ, պապիկիս կշահագործեի:
Ամեն տարվա սկզբին պարտադիր պիտի ջերմություն ունենամ:
Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ...Դե, ինչպես միշտ՝ կախարդական փայտիկ (ծիծաղում է):
2020-ին ծրագրում եմ անվերջ ճանապարհորդել. տեսնենք՝ ինչպես կստացվի: