Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը
SOCIETYՀունվարի 3-ին Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ ժամը 4-ի սահմանում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանը, որը ձեռքերով հարվածներ է հասցրել Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը:
Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ նյութեր են են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



