Տղամարդը ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ Է, եթե անում ԵՔ այս 6 բաները
LIFEՄեր օրերում աղջիկները երբեմն չեն հասկանում, թե ինչ է իրենց կողքի տղան ուզում հարաբերություններից: Ժամանակակից տղաներն իսկապես հակասական են, հաճախ` անհասկանալի: Ինչ են, այնուամենայնիվ, նրանց պետք:
Իրեն հերոս զգալ: Տղաներն ուզում են ուժեղ լինել ու թվալ: Իհարկե, երբ նրանք, օրինակ, գրիպ են ունենում, մոռանում են այդ մասին))) Բայց դա, ինչպես ասում են, բոլորովին այլ թեմա է: Իրենց կյանքի մեծ մասը տղաները ձգտում են ուժեղ ու ինքնավստահ լինել, որպեսզի նրանցով հիանան ու հպարտանան: Այնպես որ աղջիկներ, ժամանակ առ ժամանակ հիշեցրեք ձեր ընկերներին, թե որքան խելացի, համարձակ, հմայիչ են նրանք:
Առանց վիրավորանքների հարաբերություններ: Տղաները տանել չեն կարողանում, երբ մենք անդադար խոսում ենք, բողոքում, փորձում նրանց որևէ բան հասկացնել: Նրանք պարզապես խուսափում են այդ ամենից` հաճախ շրջանցելով մեզ համար այդքան կարևոր թեմաները: Նրանք կարող են նույնիսկ չնկատել այն ամենն, ինչի մեջ մենք այդքան շատ ենք խորանում: Նրանց դուր չի գալիս, երբ մենք նեղանում ենք, վիրավորվում, անդադար խոսում կամ, ընդհակառակը, սկսում լռել:
Ունենալ սեփական կյանք: Անձնական տարածք բոլորիս է հարկավոր: Բայց այնպես է ստացվել, որ տղաներն ավելի անկախ մարդիկ են, նրանց ճնշում են մշտական զանգերն ու նամակները, անդադար վերահսկումը…