Փարաքար գյուղում մեքենան շրջվել է
SOCIETYՀունվարի 4-ին, ժամը 22:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները փակել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



