Մայրը հայտնել է , որ քրոջ ամուսինը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 13-ամյա դստեր նկատմամբ
SOCIETYՈստիկանության Երևան քաղաքի վարչական տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 13-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը Երևանի բնակիչ 37-ամյա Լ․ Ա․-ն դիմել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 3-ին իրենց շենքի բակում իր 13-ամյա աղջկա նկատմամբ Երևանի բնակիչ 29-ամյա Գ․ Ա․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում, կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․Ա․-ն երեխայի մորաքրոջ ամուսինն է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փրձաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



