«Երբեք չեմ հավատացել Ձմեռ պապի գոյությանը». Անելյա Գուբրյանի ամանորյա ֆոտոշարքն ու անկեղծ բլիցը
LIFEՄոդել-դերասանուհի Անելյա Գուբրյանը չի սիրում նախապես ծրագրել իր անելիքները. իսկ ամանորյա ի՞նչ նախասիրություններ ունի եւ հակառակը՝ կպարզեք մեր բլիցի միջոցով:
Ամանորն Ամանոր չէ առանց «Հարի Փոթերի» ֆիլմաշերի:
Ամանորը կցանկանայի դիմավորել միայն Լատինական Ամերիկայում:
Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը հյուրեր չեն գալիս:
Չեմ սիրում, երբ Ամանորին շատ լուրջ են վերաբերվում:
Երբ փոքր էի, մտածում էի...Երբ փոքր էի, չէի մտածում (ծիծաղում է):
Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից...Չեմ խնդրել: Երբեք չեմ հավատացել Ձմեռ պապի գոյությանը:
Եթե ես լինեի Ձյունանուշ, Ձմեռ պապիկի գլուխը կտանեի իմ ակտիվությամբ:
Ամեն տարվա սկզբին պարտադիր...Ամեն օր ինչ-որ բան ուտելիս երազանք եմ պահում:
Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ համբերություն:
2020-ին ծրագրում եմ...Չեմ ծրագրում, թող ինքնահոս լինի:
Սյունե Առաքելյան