Ինչի թագուհին եք դուք՝ ըստ ծննդյան ամսի
LIFE
Հունվար։ Համբերության ու դիմացկունության թագուհին են։ Այս կանայք սովոր են գլուխը բարձր դիմավորել կյանքի տհաճ անակնկալները։ Սովորաբար նրանք ոչ միայն չեն բողոքում, այլև մինչև վերջ լսում են մյուսների բողոքները, խորհուրդներ տալիս։ Կարող են շատ երկար համբերել, բայց երբ նրանց համբերությունը հատի, զգուշացեք։ Այդ դեպքում պատրաստ են ամեն ինչի։ Դավաճանությունը չեն ներում։
Փետրվար։ Թագուհի են, ով միշտ հասնում է իր ուզածին։ Այս կանայք կամակոր են, ինքնավստահ, հպարտ։ Բայց այս հատկանիշները չեն փչացնում նրանց։ Նրանք երբեք չեն վախենում դժվարություններից, որոշումներ կայացնում են արագ, լավ ղեկավար են։ Լավ զարգացած է ինտուիցիան, ինչն օգնում է ճանաչել մարդկանց։ Պաշտում են երեխաներին։
Մարտ։ Իսկական լեդի են։ Զգայուն են, նուրբ, խոցելի ու համեստ։ Երբեմն կամակոր են լինում։ Ոճի հրաշալի զգացում ունեն։ Միշտ ձգում են իսկական թագավորների, ովքեր պատրաստ են պաշտպանել նրանց կյանքի բոլոր տհաճ անակնկալներից։
Ապրիլ։ Ըմբոստ թագուհիներ են։ Սիրում են խախտել կանոնները։ Համարձակ են, անկեղծ, վճռական։ Ձգողականություն ունեն։ Որտեղ էլ հայտնվում են, հաստատում են իրենց կանոնները։ Տղամարդկանց հիացնում են առաջին իսկ հայացքից։
Մայիս։ Պայքարող թագուհիներ են։ Այս նուրբ կանայք իսկական մարտիկներ են՝ դաժան ու արդար։ Նրանց բնավորության մեջ համադրված են անհամադրելի երևույթներ. մի կողմից՝ նրանք հրաշալի տնտեսուհիներ են, մյուս կողմից՝ վճռական են, համարձակ, կամքի ուժ ունեն, որին կարելի է նախանձել։
Հունիս։ Առաջնորդ թագուհիներ են։ Լավ են ճանաչում մարդկանց, չեն սիրում կոնֆլիկտներ, բարի են։ Սիրում են երիցուկներ։
Հուլիս։ Տղամարդկանց սրտերը գրավող թագուհիներ են։ Տարիների ընթացքում նրանց գեղեցկությունը ծաղկում է ու ուրախացնում սիրելիին։ Տղամարդիկ պարզապես խենթանում են այս կանանց համար։ Իրենք, սակայն, գեղեկությունն առաջնային չեն համարում։ Երիտասարդ տարիքում հաճախ են սիրահարվում, նեղանում, բայց ի վերջո գտնում են իրենց սիրելիին։
Օգոստոս։ Թագուհիների թագուհին են։ Լիդեր են, կարողանում են մարդկանց տանել իրենց ետևից։ Սովորաբար կյանքում շատ բաների են հասնում, բայց տունն ու ընտանիքը նրանց համար ամենակարևորն են։ Իսկապես ազնիվ են, պարկեշտ, ինչը մարդիկ կարող են օգտագործել։
Սեպտեմբեր։ Հրաշագործ թագուհիներ են։ Կարող են բնավորության տարբեր գծեր ունենալ, բայց նրանց միավորում է մի բան. կարողանում են հրաշք ստեղծել։
Հոկտեմբեր։ Զգայունության թագուհին են։ Այս կանայք ապրում են զգացմունքներով՝ չնայած արտաքինից կարող են սառը թվալ։ Նրանց ներսում համադրվում են սառույցն ու կրակը։ Ճակատագրական կանայք են, ովքեր ցանկացած տղամարդու կարող են հիացնել մի հայացքով։
Նոյեմբեր։ Թագուհիներ են, ովքեր իսկապես կարողանում են սիրել։ Կրքոտ են, խարիզմատիկ։ Հրաշալի հոգեբաններ են, կարողանում են հասկանալ մարդկանց մտադրությունները։ Իսկապես կարողանում են կախարդել։
Դեկտեմբեր։ Տարօրինակ թագուհիներ են։ Նույնիսկ, եթե ամբողջ կյանքում ապրում են մի վայրում, միշտ տարօրինակ են մնում։ Թեթև, վառ հոգի ունեն։