Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Իրանի մրցաշարի եզրափակիչ
SPORTԹեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկությունում հունվարի 8-ին ելույթ են ունեցել 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի ըմբիշները։
Այս մասին գրում է ֆեդերացիան: 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարթյունյանը, տանելով երեք հաղթանակ, դուրս է եկել մրցաշարի 57 կգ քաշայինների եզրափակիչ։ Եզրափակիչի ճանապարհին Հարությունյանը 12։0 հաշվով հաղթել է 2019-ի դեկտեմբերին այդ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձած Միհրան Ջաբուրյանին։
Հունվարի 9-ին գորգ դուրս կգան 61, 70, 74, 86 և 92 կգ քաշայինները, ինչպես նաև կկայանան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի սփոփիչ և եզրափակիչ գոտեմարտերը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



