Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու (տեսանյութ)
VIDEOԼոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու, ովքեր կասկածվում են հունվարի 1-ին մի տղամարդու վրա հարձակվելու մեջ։
CBS Los Angeles-ի փոխանցմամբ՝ հանցագործները մեքենայով հետևել են զոհին, իսկ երբ նա կանգ է առել, նրանցից մեկը բռունցքով հարվածել է նրա գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը և ընկել գետնին։ Նա հոսպիտալացվել է, բայց այդպես էլ գիտակցության չի եկել։
Երեք հանցագործներն արագ նստել են իրենց ավտոմեքենան ու հեռացել դեպքի վայրից։ Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ՝ խնդրելով օգնել հայտնաբերել նրանց։ Տղամարդկանց նկարագրելիս ոստիկանները նշում են, որ նրանք բոլորը 20-30 տարեկան են, ենթադրաբար՝ ազգությամբ հայ, սև մազերով։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



