Ինչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե մերկ քնեք
LIFEՔունը մեր առողջությունը որոշող ամենակարևոր գործոններից մեկն է: Քնի պակասը կարող է շատ վնասակար լինել:
Բայց գիտե՞ք արդյոք, որ մերկ քնելն ավելի լավ է, քան հագուստով:
Առանց հագուստի քնելը շատ ֆիզիկական և հոգեբանական առավելություններ ունի:
Ահա դրանցից մի քանիսը
Խորը քուն
Մարդիկ, ովքեր մերկ են քնում, ավելի խորն են քնում, քան նրանք, ովքեր անկողին են մտնում հագուստով: Քնի մեջ մարմնի ջերմաստիճանը նվազում է, իսկ հագուստը խանգարում է այդ բնական ցիկլը: Արդյունքում, դուք անընդահատ շրջվում եք, և ձեր քունն ընդհատվում է: Եթե մերկ քնեք, ապա այդ խնդիրները չեն լինի, և դուք կքնեք երեխայի պես:
Պաշտպանություն մանրէներից
Մերկ քունը խանգարում է սնկերի և մանրէների աճին: Բացի այդ, մերկ մարմնի վրա քրտինքն անմիջապես չորանում է, և ձեզ ավելի հարմարավետ եք զգում:
Նիհարեցնում է
Երբ մերկ եք քնում, ձեր մոտ նվազում է կորտիզոլի մակարդակը, և քունը բարելավվում է, ինչը նպաստում է քաշի կորստին: Եթե ցանկանում եք նիհարել, հրաժարվեք քնազգեստներից:
Լավագույն զգացողություն
Մաշկի շփումը մաշկի հետ հանգեցնում է սիրային հորմոնների (ինչպիսիք են օքսիթոցինը) արտադրմանը և մեծացնում ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունների զգայականությունը: Բացի այդ, այն ամրացնում է վստահության և մտերմության զգացողությունը, ինչպես նաև նվազեցնում սրտի բաբախյունը:
Էներգիայի ներհոսք
Լավ, առողջ քունը բարձրացնում է էներգիայի մակարդակը, և, արդյունքում, օրվա կեսին ձեր էներգիան չի սպառվում:
Ցավն անցնում է
Մերկ քնելը նպաստում է արյան շրջանառությանը և մեղմում ցավը՝ հատկապես որովայնի շրջանում: Երբ ձեզ հարմարավետ եք զգում և ոչինչ չի ցավում, ավելի լավ եք քնում:
Մաշկի վերականգնում
Մերկ քունը նպաստում է մաշկի վերականգնողական գործընթացներին, քանի որ ճարպային գեղձերն աշխատում են ամբողջ ուժով, իսկ մաշկն ավելի արագ է կլանում սննդանյութերը: Արդյունքում մեծանում է նյութափոխանակության մակարդակը: