Այս միջոցն ունակ է վերականգնել տեսողությունը
LIFE
Ակնախոտը կամ լերդածաղիկը տարեկան խոտաբույս, որն օգտագործում են աչքի տարբեր հիվանդություններ բուժելու համար:
Բույսն արդյունավետորեն իջեցնում է աչքի ճնշումը, հանում է հոգնածությունն ու լարվածությունը, որն առաջանում է համակարգչի առջև շատ նստելուց, գործում է որպես աչքի հատուկ կաթիլների բնական փոխարինող:
Ներկայացնում ենք աչքերի բուժում՝ ժողովրդական միջոցներով
1 Ակնախոտով թեյ՝ տեսողությունը լավացնելու համար
1թեյի գդալ չոր խոտաբույսի վրա լցրեք 300 մլ եռացրած ջուր և թողեք 20 րոպե: Խմեք օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո:
2 Աչքի կաթիլներ
Աչքերի հոգնածությունն ու չորությունն անցկացնելու համար, յուրաքանչյուր աչքի մեջ երկուական կաթիլ թեյ կաթացրեք՝ այս խոտաբույսից պատրաստված:
3 Թրջոցներ՝ աչքերի բուժման համար
4 Թրջոց տիկնակլունձի դեմ
3 ճաշի գդալ չոր խոտաբույսի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր և թողեք 10 րոպե: Հեղուկը քամեք, իսկ խոտաբույսերը լցրեք թանզիֆի մեջ և դրեք տիկնակլունձի վրա 5-7 րոպեով:
Հակացուցումներ. Հղիություն, կրծքով կերակրել, լեղապարկի, լյարդի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի սուր հիվանդություններ:
Այս հրաշք խոտաբույսը «գլուխ է հանում» ոչ միայն աչքի հիվանդություններից: Ակնախոտի օգնությամբ կարելի է թեթևացնել գլխացավը, ազատվել անքնությունից և անհանգստությունից, ինչպես նաև անցկացնել նախորդ օրվա հարբածության հետևանքները: