Արդյոք ձեր վրա՝ թուղթ ու գիր կա, ստուգիր ինքդ 100% ճշտությամբ
LIFEԱյսօր էլ շատ մարդիկ հեթանոսների նման դիմում են կախարդանքների` ինչ-որ բանի հասնելու համար: Այդ կախարդանքներից մեկը թուղթուգիրն է, որին վերաբերող զրույցները բոլորս էլ լսել ենք: Կան թուղթուգիր անողներ, կան նաև թուղթուգիր քանդողներ, որոնք իբր վերացնում են այդ կախարդանքի չար ազդեցությունը: Ոմանց համար սա պարզապես փող աշխատելու միջոց է:
Սակայն ոմանք էլ իրոք գործում են չարի զորությամբ: Սատանան նախկինում մեծ իշխանություն ուներ աշխարհում, սակայն Քրիստոսի փրկագործությունից հետո սատանայի իշխանությունը շատ խիստ սահմանափակվեց: Աստվածաշունչն ասում է, որ սատանան կապվեց և նետվեց անդունդը խորհրդանշական հազար տարով (Հայտն. 20.2): Սատանան ազատ է արձակվելու միայն աշխահի վախճանին՝ Նեռի իշխանության ժամանակ (Հայտն. 20.7): Եվ իրոք, աշխարհի այսօրվա վիճակն էլ ցույց է տալիս սատանայի իշխանության սահմանափակությունը: Ոմանք գուցե այս պահին ծիծաղելի համարեն ասվածը, նկատի ունենալով աշխարհում մոլեգնող պատերազմները, անարդարությունները, սակայն հիմա աշխարհն ամենևին էլ այն չէ, ինչ նախկինում էր: Քրիստոնեությունը շատ մեծ բան տվեց աշխարհին. աշխարհը կանգնեց բարոյական այլ մակարդակի վրա: Նախկինում սատանան մեծ իշխանություն ունենալով` ողջ աշխարհում տարածել էր կռապաշտությունը:
Կուռքերի առջև մարդկային զոհաբերություններ էին արվում, խելացնոր ծնողները զոհաբերում էին իրենց երեխաներին, սեռական այլանդակությունը դիտվում էր որպես սովորական երևույթ, մարդիկ անզուսպ էին իրենց կրքերի և մոլուցքների մեջ: Նույնիսկ հրեաները մոլորվեցին և սկսեցին անգամ երեխաների զոհաբերություններ անել, որի համար Աստված նրանց դատապարտում է մարգարեության մեջ (Եզեկ. 16.20-21, 36, 20.31, 23.37, 39):
Քանի որ այժմ սատանայի իշխանությունը շատ սահմանափակ է, ապա վերացել են նաև կռապաշտությունը, մեծահասակ մարդկանց կամ երեխաների զոհաբերությունները, անբարոյականությունը, սեռական այլանդակությունը դատապարտվում են բոլորի կողմից, և նույնիսկ այդպիսի քայլի դիմող մարդիկ հստակ գիտեն, որ անօրինական և մարդկային հասարակության կողմից անընդունելի բան են անում: Ճիշտ է, դժբախտաբար, մնացել են պատերազմներն ու անարդարությունները:
Այժմ քանի որ սատանան կապված է, իշխանություն չունի որևէ քրիստոնյայի վրա, եթե քրիստոնյան գործադրում է Քրիստոսի պատվիրանները: Սատանան իշխանություն ունի միայն այնպիսի մարդկանց վրա, ովքեր թե՛ իրենց կյանքով ու գործերով, թե՛ իրենց սրտերով հեռու են ճշմարտությունից: Հետևաբար, սնահավատ մարդկանց մեջ խուճապ առաջացնող թուղթուգիրը քրիստոնյայի համար ճշմարիտ հավատքի դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Եկեղեցու կողմից ընդունելի չեն նաև այսպես կոչված թուղթուգիր քանդողները, որովհետև սատանան կարող է որոշ ժամանակ քնած ձևանալ շատ ավելի մեծ որս հափշտակելու համար: Պետք է պարզապես հոգևորականին խնդրել տնօրհնեք կատարել, անձնապես եկեղեցի հաճախել և քահանայի աղոթքը խնդրել: Բոլորս էլ պետք է իմանանք, որ մարդու մեջ առողջ հոգեվիճակ ձևավորում է միայն ճշմարիտ աստվածպաշտությունը:Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.
Առավել մանրամասն ՝այստեղ