Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
SPORTԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահե Բադալյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 52 կգ քաշային Վահե Բադալյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթեց մոլդովացի Վլադ Գավրիլիուչին և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Չեմպիոնի կոչման համար մեր մարզիկը կմրցի Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրի հետ: Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



