Ռուսաստանի գլխավոր եղեւնին գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում
INTERNATIONAL NEWSԿրեմլում ընտրել են այն եղեւնին, որն ամանորյա տոների ժամանակ կկանգնի Սոբոռնայա հրապարակում: Ծառը գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում: Այս մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի նախագահի գործերի կառավարչությունը:
Այնտեղ նշել են, որ եղեւնին համապատասխանում Է «կրեմլյան ստանդարտին». այն 100 տարեկան Է, բարձրությունը՝ 30 մետր: Բացի այդ, ծառն աճում Է ճանապարհից ոչ հեռու, անպես որ հեշտ կլինի տեղափոխել Մոսկվա:
Տեղափոխման գործողությունը կտեւի մի քանի օր: Եղեւնին կհատեն դեկտեմբերի 16-ին, հաջորդ օրը կհատկացվի դրա փաթեթավորմանն ու ավտոհարթակի վրա տեղավորելուն, իսկ դեկտեմբերի 18-ին այն կկանգնեցվի Կրեմլի Սոբոռնայա հրապարակում: Դրանից հետո կպահանջվի եւս երկու օր՝ 30-մետրանոց ծառը զարդարելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



