Ըստ Կենդանակերպի նշանի, ինչպիսին կլինի Ձեր ֆինանսական վիճակը 2020-ին
LIFEԱռավել մանրամասն՝Այստեղ
Աստղաբանները զգուշացնում են Ձեր Կենդանակերպի նշանի համար ֆինանսական փոփոխությունների մասին:
Խոյ
Իմպուլսիվ Խոյերը 2020թ.-ին պետք է զգուշանան չմտածված ծախսերից։ Տարվա սկզբին ֆինանսական ամուր կացությունը չպետք է մոլորության մեջ գցի։ Այս իմաստով հատկապես վտանգավոր է 2020թ.-ի գարունը, երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են գայթակղություն զգալ թանկարժեք իրեր գնել։ Հիշեք՝ գնումների հաճույքը չի փոխհատուցի ներդրումները, և շուտով կզղջաք, որ խելահեղորեն ծախսել եք գումարը։
Ցուլ
Նոր տարին Ցուլերին չպետք է նշանակալի փոփոխությունների բերի։ Նրանք կձգտեն գումար հավաքել և ներդնել բանկում։ Բացառված չէ, որ տարվա կեսերին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆինանսական աջակցություն ցուցաբերեն մտերիմ ազգականներին։ Այդ գումարը տվեք առանց զղջալու, բայց վերադարձի մի սպասեք։ Մնացած ամեն ինչում ձգտեք ռիսկի չդիմել՝ ներդնելով ձեր միջոցների 10 տոկոսից ոչ ավելին։
Երկվորյակներ
Տարին Երկվորյակներին բազմաթիվ անակնկալներ է խոստանում, այդ թվում ոչ այնքան հաճելի։ Արդեն իսկ տարվա սկզբում Երկվորյակները կարող են աշխատանքը փոխելու որոշում կայացնել բացառապես ավելի շատ գումար աշխատելու նպատակով։ Դա հարկավոր է զգույշ անել, հակառակ դեպքում արդեն իսկ աշնանը կարող եք մնալ առանց ոչնչի։ Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է զգուշանան վարկերից ու տարաժամկետումից։ Ինչ-որ պահի ձեր եկամուտները կարող են կտրուկ ընկնել, ինչը պարտքերի մարման առումով լուրջ խնդիրներ կստեղծի։
Խեցգետին
2020թ.-ը կարող է հաջողակ լինել Խեցգետինների, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆինանսական դրությունն ազարտային խաղերի կամ վիճակախաղերի միջոցով լավացնելու հնարավորություն կստանան։ Միայն թե Խեցգետինները, որոնց բախտը մի անգամ կբերի, պետք է ենթարկվեն առողջ բանականությանը և այլևս չփորձեն հաջողությունը։ Երկրորդ անգամ դա տեղի չի ունենա։
Առյուծ
Առյուծները տարվա սկզբում ինքնագնահատականի բարձրացման անհրաժեշտություն կունենան, ընդ որում հենց ֆինանսական բարեկեցությունը լավացնելու միջոցով։ Այդ նպատակով Առյուծները կարող են տարբեր մութ սխեմաներ և խորամանկ մեքենայություններ օգտագործել, որոնք ոչ միշտ են համապատասխանում օրենքին։ Խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել, քանի որ օրենքի հետ խաղալու համար Առյուծները կարող են պատժվել։
Կույս
Կույսերին բարդ տարի է սպասվում, որը նրանց կարող է պարտքերի փոսը նետել, եթե ուժեղ չլինել և ամբողջ ուժերն աշխատանքին չնվիրեն։ Ավելի լավ կլինի, եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆինանսական ծրագիր կազմեն և ձգտեն հետևել դրան՝ չհամաձայնելով հեշտությամբ գումար աշխատելու կասկածելի առաջարկներին։ Կույսերը պետք է նվազագույնի հասցնեն իրեն ծախսերը, քանի որ հակառակ դեպքում 2020թ.-ին կարող են շատ պարտքեր կուտակել։
Կշեռք
Տարվա հենց սկզբին Կշեռքները եկամուտը մեծացնելու նպատակով փոփոխություններ անելու ցանկություն կունենան։ Ակտիվ որոնումները նրանց արժանի գումար վաստակելու տարբերակեր կբերեն, սակայն տնից հեռու, հնարավոր է նաև արտասահմանում։ Միայն Կշեռքները պետք է որոշեն՝ մեկնել, թե մնալ։ Սակայն ըստ կանխատեսումների՝ 2020թ.-ի ձմեռն ու աշունը կտրուկ փոփոխությունների համար լավագույն ժամանակը չեն։ Ֆինանասական առումով կարող եք տուժել։
Կարիճ
Կարիճների կյանքում բարդ ու չափազանց պատասխանատու շրջան է սպասվում։ Ջրի տարերքի ներկայացուցիչները տարվա առաջին ամիսներն ինքնուրույնության ցանկություն կունենան և կձգտեն իրենց բիզնեսի զարգացմանը։ Հարկավոր չէ վայրկենական հաջողության և արագ եկամտի հույս ունենալ։ Կարիճները ստիպված կլինեն սեփական միջոցները ներդնել իրենց կյանքի գործում։
Աղեղնավոր
Աստղերն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս 2020թ.-ին խուսափել պատահական եկամտից. դա բավարար չի լինի նորմալ, ապահովված կյանքի համար։ Կարևոր է դեռ ձմռանը կայուն աշխատանք գտնել, որը և՛ գումար, և՛ հաճույք կբերի։ Մի շտապեցրեք իրադարձությունները, ձեր եկամուտներն աստիճանաբար կմեծանան։ Իսկ օրինախախտ ճանապարհով կամ միայն հաջողության վրա հույս դնելով գումար աշխատելու փորձերը կավարտվեն ֆիասկոյով։
Այծեղջյուր
2020թ.-ը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով։ Գումարային հոսքը կայուն կլինի, բայց եթե Այծեղջյուրները դիվանագիտական կարողություններ ցուցաբերեն և անհրաժեշտ ծանոթություններ ձեռք բերեն, 2020թ.-ի նոյեմբերին արդեն կարող են հարստանալ։ Կարևոր է ծրագրերի մասին չհայտնել շրջապատին։
Ջրհոս
Ջրհոսների համար տարին հաջող կլինի։ Արդեն գարնանը իրադարձություն տեղի կունենա, որը լրջորեն կազդի նրանց ֆինանսական վիճակի վրա։ Հնարավոր է՝ դա լինի ժառանգություն կամ հաջող ամուսնություն։ Կարևոր է սառը դատել և պահպանել արդեն եղած գումարը, քանի որ շքեղ ապրելու փորձը կարող է հեշտությամբ սնանկացնել անսպասելի հաջողությունից արբած Ջրհոսներին։
Ձկներ
2020թ.-ին Ձկներին ֆինանսական դրությունը կայուն կլինի։ Սակայն արդեն իսկ տարվա սկզբին մտերիմներն օգնություն կխնդրեն, և Ձկները նրանց չպետք է մերժեն ֆինանսական աջակություն ցուցաբերելու հարցում։ Այս տարի օգնելով մյուսներին՝ դուք կարող եք ապագայում պատասխան օգնության հույս ունենալ։