«Աշխատավոր». Իննա Խոջամիրյանի լուսանկարը Հյուսիսային պողոտայից
LIFEԱռավել մանրամասն՝Այստեղ
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում։ Իննան բեժ գույնի վերարկու է կրում, կաշվե տաբատ։ Նա արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակը։ Մեկնաբանություններում դերասանուհին օգտագործել է «Երկուսով», «աշխատավոր» հեշթեգերը։ Իննան «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր հանգստի ընթացքում։ Դերասանուհին պատկերված էր անապատում։ Նա երկար վերնաշապիկ-զգեստ էր կրում, սպորտային կոշիկներ ու գլխաշոր։ Կադրում էր հայտնվել նաեւ ուղտը։ «Сидеть, հսկա, հմայիչ արարած, сидеть»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ դերասանուհին։