Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը (ուղիղ)
VIDEO
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 14-ին շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը։
Անցած նիստի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանը եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար (2008-ին՝ Երեւանի կայազորի պետ) Յուրի Խաչատուրովի փաստաբանը իրենց պաշտպանյալների 300.1 հոդվածով քրեական հետապնդման դադարեցման միջնորդություն էին ներկայացրել այն հիման վրա, որ ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային օրենսդրությունը չի նախատեսում օրենքի հակառակ ուժ, եթե այն վատացնում է մեղադրյալի վիճակը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի նոր միջնորդություն ներկայացնել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



