Փոխհրաձգություն՝ Կոլորադոյում. կան զոհեր և վիրավորներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կոլորադո Սպրինգս քաղաքում 3 մարդ է զոհվել ոստիկանության ու անհայտ անձի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է CNBC-ը:
Զինված տղամարդը ներխուժել էր ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն։
Քաղաքապետ Ջոն Սուտերսը հայտնել է 1 ոստիկանի և 2 քաղաքացիական անձանց մահվան մասին։ Հաղորդվում է 11 վիրավորի մասին, որից 5-ը ոստիկաններ են։
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձիգին, ով հանձնվել է շենք ներխուժած ոստիկանների պահանջով։
Հարձակման շարժառիթները հայտնի չեն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



