ԱՄՆ-ն պահանջել է Թուրքիայից փակել Սիրիայի հետ սահմանը՝ ԻԼԻՊ-ի զինյալների համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով լրացուցիչ զորքեր տեղակայի: Բարաք Օբամայի վարչակազմը գտնում է, որ տվյալ քայլը կօգնի փակել ԻԼԻՊ-ի գրոհայինների համար սահմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ը չի նշել պահանջվող զորքերի ճշգրիտ թիվը: Սակայն, Պենտագոնի ներկայացուցիչների գնահատմամբ՝ սահմանը փակելու համար անհրաժեշտ է մոտ 30 000 զինվոր տեղակայել:
«Խաղի կանոնները փոխվել են: Սահմանը պետք է փակվի,- պարբերականը մեջբերում է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:- Առկա է միջազգային մասշտաբի սպառնալիք, որը գալիս է Սիրիայից և անցնում է Թուրքիայի տարածքով»:
Հայտնի է, որ թուրք պաշտոնյաները պայմանավորվել են խստացնել սահմանային ստուգումները և արդեն սկսել են որոշ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



