«Գյուղատնտեսության ոլորտում 9 ամսում ունենք 4 տոկոսի անկում». Տիգրան Խաչատրյանը նշեց պատճառները
ECONOMICS9 ամսվա արդյունքներով ունեինք 4 տոկոս անկում գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ 2019-ի ողջ տարվա թվերը դեռ չեն ամփոփվել:
«Կարծում ենք, որ տարվա արդյունքներով դա վերականգնել չի լինի: Այսինքն 2018-ի համեմատ ավելի ցածր ցուցանիշներով տարի կունենանք 2019-ին: Այդտեղ երկու գործոն կա. առաջինն այն է, որ կա որոշակի հաշվառման հետ կապված գործոն, երկրորդը՝ մեր գյուղատնտեսությունը դեռեւս այն արդյունավետությունը չունի, որ կարճ ժամանակում արձանագրի բարձր աճի տեմպեր:
Մենք պետք է կարողանանք բարձրացնել գյուղատնտեսության մրցունակությունը, դրան են միտված այն բարեփոխումները, որոնք իրականացվում են»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



