Բացահայտվել է Արտենի գյուղում անչափահասի դանակահարության դեպքը (տեսանյութ)
VIDEOՀունվարի 4-ին՝ ժամը 3․50-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտենի գյուղի անչափահաս մի բնակիչ։
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նույն օրը Արտենի գյուղի չգործող ռեստորանի հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ անչափահասը դանակահարվել է։
Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները ճշտեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և բացատրական աշխատանք ձեռնարկեցին։
Արդյունքում՝ կասկածյալը հունվարի 5-ին ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



