Վարորդները սկսել են բալեր վաճառել (ֆոտո)
SOCIETY
Հայաստանի վարորդները բալերը չկորցնելու ելքը գտել են։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։
«Ինչպես հայտնի է, ճանապարհային ոստիկանությունը վարորդների գնահատման նոր, բալային համակարգ է ներդրել՝ 9 բալանոց սանդղակով, եթե վարորդը խախտումներ է անում և սպառում է 9 բալը, ապա 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքից։ Այս խնդրից էլ մեր քաղաքացիները արդեն լուծում գտել են, բալեր են վաճառում։ Մեզ հաջողվեց պարզել մեխանիզմը, պարզապես ասում են, որ այդ պահին ղեկին իրենք են եղել և նվազում է իրենց վարորդական իրավունքի բալերը, իսկ փոխարենը ստանում են գումար, մեկը բալը՝ 75 հազար դրամ»,– գրում է կայքը։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



