Ոստիկանությունը որոնում է տերմինալից 778 հազ․ դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց
SOCIETYՈստիկանությունը որոնում է «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778 հազար դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778․000 դրամ հափշտակելու մեջ։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 1-02, 010 45-02-02, 091-33-55-37 հեռախոսահամարներով։
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



