Մանրամասներ՝Կուտոյանի ինքնասպանությունից
SOCIETYԻնչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:
Hraparak.am-ը տեղեկացավ, որ դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։
Նշենք, որ մեր տեղեկություններով` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



