Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ
SOCIETYԿուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Մելիքյանը նշեց, որ Կուտոյանին սպանվել է «գլոք» տեսակի ատրճանակից, որը, նախնական տվյալներով, պատկանել է իրեն, իսկ վնասվածքը ստացել է քունքի շրջանում։
«Հետագա փորձաքննությունը ցույց կտա՝ արդյոք դա նրա զենքն է եղել»,- ասաց ՔԿ ՀԿԳ վարչության պետը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



