Էշլի Յանգը տեղափոխվեց Միլանի «Ինտեր» (ֆոտո)
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան, թիմի ավագ Էշլի Յանգը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինտերը» Յանգի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր, իսկ 34-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 1.5 միլիոն եվրո:
2007 թվականից Անգլիայի հավաքականում հանդես եկող եւ ազգային թիմի ավագ Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2011 թվականից։ Դրանից առաջ հանդես է եկել «Աստոն Վիլայում» եւ «Ուոթֆորդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



