Հայտնիների ռոմանտիկան, փոքրիկներն ու ոճափոխությունները. Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)
LIFE
Գաղտնիք չէ, որ հայտնիների հետեւորդներն առավել շատ հետաքրքրված են նրանց անձնական կյանքով, քան աշխատանքային նորություններով, իսկ Instagram-ն այն հարթակն է, որտեղ հայտնիներն ամենահաճախն են անկեղծանում եւ հուզիչ հրապարակումներ անում:
NEWS.am STYLE-ը ողջ շաբաթվա ընթացքում հետեւել է էկրանից ծանոթ մեր հայրենակիցների ինստագրամյան էջերին ու առանձնացրել ամենահետաքրքիր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղ են գտնել օնլայն տիրույթում:
Տոներից հետո շատերի մոտ շարունակվում է ընտանեկան ջերմ տրամադրությունը: Երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ է իր հետեւորդներին ուրախացնում դստեր՝ Միլայի հետ համատեղ լուսանկարներով. այս շաբաթ նրանք միասին եղել են Գեղարդում, իսկ անմահացած կադրով Սիլվան կիսվել է ինստագրամյան էջում:
Որդու՝ Մոնթեի հետ իր հանգիստն է անցկացրել նաեւ դերասանուհի Անաիս Սարդարյանը, որի լուսանկարն արվել է Ծաղկաձորում: Իսկ Հռիփսիմե Հակոբյանը իր որդու՝ Լեոյի հետ զբոսնել է Երեւանում: Ի դեպ, երգչուհին լուսանկարում բավական թույլ դիմահարդարմամբ է:
Որդու՝ փոքրիկ Ալեքի հետ լուսանկարիչ Պարգեւ Այդինյանի կադրերում փայլել է գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը: Լուսանկարներում երեւում է, թե ինչ գեղեցիկ ու սլացիկ է երկու երեխաների մայրիկ մոդելի մարմինը:
Instagram-ում ընտանեկան ջերմություն է տարածել նաեւ այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան: Երգչուհին շնորհավորել է հայերի Հին նոր տարին՝ հրապարակելով լուսանկար, որում պատկերված է որդու, մայրիկի եւ քրոջ հետ:
Ծնողական բերկրանքը շուտով կվայելեն ռեփեր Միշոն եւ նրա կինը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի Սոնա Հարությունյանը: Զույգի ընկերները նրանց փոքրիկի պատվին անակնկալ Baby Shower էին կազմակերպել, որոնց կադրերով Սոնան կիսվել է Instagram-ում:
Ինստագրամյան ամփոփման երկրորդ հատվածը նվիրել ենք հայկական շոու-բիզնեսի ամենառոմատիկ զույգերին, որոնք պարբերաբար համատեղ լուսանկարներ են հրապարակում՝ կիսվելով սիրառատ եւ ջերմ խոսքերով:
Իրենց համատեղ կյանքի մեկ ամիսն են նշել Արփի Գաբրիելյան-Միհրան Ծառուկյան զույգը, եւ երգչուհի Լիլուն՝ ամուսնու հետ:
Այս առիթով Արփին կիսվել է հարսանեկան գեղեցիկ լուսանկարով, իսկ Լիլուն՝ տեսանյութով:
Սիրելիի հետ լուսանկար է հրապարակել նաեւ սեքսուալ Լիլի Մորտոն, որն այն մակագրել է՝ «Թագավորն ու թագուհին»:
Սիրառատ կադրերով շարունակում է կիսվել դերասան Բեն Ավետիսյանը՝ անդադար սեր եւ «սրտիկներ» ուղարկելով իր սիրելիին՝ Դիանա Տոնոյանին:
Ինչպես ամեն շաբաթ, այս շաբաթ էլ Instagram-ը ոճափոխությունների պակաս չի ունեցել. արտաքին փոփոխություններ են կատարել Աննա Դովլաթյանն ու Անժելա Սարգսյանը եւ ներկայացրել իրենց նոր սանրվածքները:
Աննան շեկ վարսերը փոխարինել է ավելի մուգ երանգով, իսկ Անժելան մազափունջ է կտրել եւ նշել, որ սիրահարված է իր նոր սանրվածքին: