Կանացի այս 16 հնարքներին չի կարող դիմակայել և ոչ մի տղամարդ
LIFEԿանացի հմայքն ու սեքսուալությունն էքսկլյուզիվության և պարզության համադրություն են: Սա բնատուր շնորհ է, սակայն ոչ բոլորն են կարողանում ճիշտ օգտագործել այն: Այս հոդվածը կօգնի ձեզ բացահայտել ձեր սեքսուալությունը:
1. Երբ կինը թեթևակի կծում է ստորին շրթունքը: Այս ժեստը գրգռում է տղամարդուն և նրա ուշադրությունը գրավում դեպի ձեր շուրթերը:
2. Հարթ և նուրբ մաշկ: Ոչինչ չի գրավում տղամարդուն այնպես, ինչպես հարթ, նուրբ և քնքուշ կանացի մաշկը:
3. Խիստ և հավաք սանրվածք: Նախ և առաջ այսպիսի սանրվածքը ձեզ հաղորդում է սեքսուալ բիզնես-լեդիի ոճ: Բացի այդ՝ այսպիսի սանրվածքը բացում է ձեր պարանոցը, ինչը չափազանց գրավիչ է:
4. Երբ կինը կրում է տղամարդու վերնաշապիկ: Ինչքան էլ տղամարդիկ ասեն, որ չեն սիրում, երբ կինը իրենց վերնաշապիկն է կրում, իրականում դա նրանց դուր է գալիս: Նրանց կողմից այդ քայլը մեկնաբանվում է որպես կնոջ կողմից համակրանքի նշան, դա ազդակ է, որ դուք ուզում եք զգալ նրա ներկայությունը:
5. Ուսի վրայով հայացք: Ուսի վրայով խորհրդավոր հայացքը ունի իր առանձնահատուկ կախարդանքը: Այդ պատճառով է, որ գովազդային պաստառներին մենք շատ հաճախ հանդիպում ենք հենց այս դիրքով աղջիկների:
6. Ինքնավստահություն: Երբ կինը, որը շատ լավ գիտակցում է, որ գեղեցիկ է, ներս է մտնում սենյակ՝ միանգամից գրավում է բոլոր ներկա գտնվող տղամարդկանց ուշադրությունը: Սակայն հակավոր է ուշադիր լինել, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության: Գոռոզությունը չափազանց վանող է:
7. Բաց ուսը: Բաց ուսերը գրավում են տղամարդկանց, նրանց մեջ արթնացնում են կնոջը գրկելու և պաշտպանելու ցանկություն: Բաց ուսերը կնոջը հաղորդում են սեքսուալություն և նրբություն:
8. Բարձրակրունկներով գեղեցիկ քայլվածք: Ուշադրություն, գեղեցիկ, գեղեցիկ քայլվածք: Եթե դուք ի վիճակի չեք բարձրակրունկներով գեղեցիկ քայլելու, ապա այս կետը ձեզ համար չէ, քանի որ թերևս չկա էլ ավելի զավեշտալի տեսարան, քան բարձրակրունկների վրա տառապող, պարալիզացված մորեխի տեսք ունեցող կինը:
9. Սեքսուալ ձայն: Տղամարդիկ պարզապես խենթանում են բարձր, շնչեղ ձայնով կանանց համար: Այսպիսի ձայն ուներ Մերիլին Մոնրոն, որը տղամարդկանց վրա ազդում էր ինչպես Վիագրան:
10. Հաստ և լեցուն շուրթեր: Սա բավականին հայտի իրողություն է. այո՛, գեղեցիկ, լեցուն շուրթերը գրավում են տղամարդկանց, նրանց մոտ արթնանում է ձեզ համբուրելու բնազդ:
11. Էլեգանտություն: Էլեգանտությունը հիանալի բալանս է. այն չի ճչում ձեր սեքսուալության մասին, սակայն ոչ էլ թաքցնում է այն: Էլեգանտությունը վերագրվում է կնոջ ողջ կերպարին՝ նրա պահվածքը, սանրվածքը, աքսեսուարները։
12. Սպորտային լեգինսներ: Լեգինսներն ընդգծում են ձեր կազմվածքը և գրավում տղամարդկանց ուշադրությունը: Սակայն միշտ հիշե՛ք. լեգինսները տաբատներ չեն, ուստի առօրյայում դրանք հագնելը առնվազն վուլգար է: Լեգինսները տեղին են մարզասրահներում կամ առավոտյան վազքի ժամանակ:
13. Պեպեններ: Չնայած աղջիկների մեծամասնությունը չի սիրում պեպեններ և ընկճվում է դրանցից, սակայն տղամարդկանց շատ է դուր գալիս այս երևույթը:
14. Բնական դիմահարդարում: Տղամարդիկ սիրում են բնական գեղեցկություն, ուստի խուսափեք բազմաշերտ դիմահարդարումից և նախապատվությունը տվեք բնական և թարմ տեսքին:
15. Ակնոցներ: Այս աքսեսուարը գրավում է տղամարդկանց և արթնացնում նրանց ամենախենթ ֆանտազիաները: Փոթորկեք նրա հոգին ակնոցի վրայից կիզիչ հայացք նետելով:
Շարունակությունը՝ այստեղ