Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 20-ից 27-ը
LIFEԽՈՅԵՐ
Հեռախոսային երկար զրույց եք ունենալու ձեր սիրելի անձնավորության հետ: Աստղերը չեն կարող հուշել՝ հաճելի, թե տհաճ խոսակցություն կլինի դա, սակայն զգացմունքների պակաս չեք զգա:
ՑԼԵՐ
Այս շաբաթ Ցլերի համար լավագույն զբաղմունքը ընտանիքի հետ բնության գիրկ գնալն է՝ հրավիրելով նաեւ ձեր ընտրյալի ծնողներին: Ընտանեկան մտերմիկ միջավայրը ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Փորձեք ամեն գնով բարձրացնել ձեր սիրելի անձնավորության տրամադրությունը: Ժպտացեք նրան, անակնկալ մատուցեք, նվեր տվեք: Ձեր ուշադրությունն ու օգնելու պատրաստակամությունը շատ կարեւոր է: Նա իսկապես կգնահատի ձեր ջանքերը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղային հիվանդությունով վարակվելու հավանականությունը շատ մեծ է: Թե ինչու ձեզ մոտ նման զգացողություններ կառաջանան, պարզ չէ: Սակայն դուք պետք է պայքարեք, որպեսզի չարժանանաք ձեր սիրելի էակի քննադատությանը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ուշադիր զննեք ձեզ շրջապատող մարդկանց եւ փորձեք նրանց շրջանում գտնել իսկապես հարազատ մեկին: Համոզված եղեք, որ հենց նրան էլ կարող եք դիմել անհրաժեշտության դեպքում, քանի որ հենց նա կհասնի ձեզ օգնության:
ԿՈՒՅՍԵՐ
Այս շաբաթ կարիք չկա ձեր երկրորդ կեսից մեծ անկեղծություն եւ ազնվություն պահանջել, քանի որ Նա ինքն իրեն նման չի լինի: Իհարկե, դուք կարող եք համառ լինել, բայց ջանքերն ապարդյուն կլինեն:
Շարունակությունը՝ այստեղ