7 անսպասելի բան, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը երկար չի ձգվի
LIFEԲոլորն էլ ուզում են, որ սերը մեկը լինի և ողջ կյանքի համար։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ հեքիաթային սյուժեները հազվադեպ բացառություն են մեր դառը իրականության մեջ։ Եվրոպայում վերջին 50 տարիների ընթացքում 2,5 անգամ ավելի հաճախ են սկսել բաժանվել, և 2 անգամ ավելի քիչ են ամուսնանում։ լավ նորությունը սակայն այն է, որ բաժանությունը կարելի է կանխատեսել և դա ապացուցված է գիտական հետազոտություններով։
Այսօր բաժանությունը կանխատեսող 7 այդպիսի նշան ենք ներկայացնում, որոնք հայտնաբերել են գիտնականներըւ։
1. Հակառակ սեռի գործընկերներ
Դանիացի հետազոտողների տվյալների համաձայն՝ մարդիկ, որոնք աշխատում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, 15% ավելի հաճախ են բաժանվում։
2. Մայրիկի դաստիարակություն
Ավելի հաճախ բաժանվում են կանայք։ Ընդ որում, հետազոտությունները ցույց են տվել, որ զույգերի մեծ մասը պատճենում է իրենց ծնողների, հատկապես մայրերի վարքը։ Գիտնականները պարզել են, որ եթե մայրը հաճախ է հարաբերությունների մեջ մտել (ամուսնություն կամ համատեղ ապրել), ապա այդպես են իրենց պահել նաև նրանց մեծացած երեխաները։
3. Վեճերի անտեսում
Ջոն Գոթմանը սպասվող բաժանության 4 նախանշան է նշում․ արհամարհանք, զոհի կարգավիճակ, քննադատություն և կոնֆլիկտների անտեսում։ Հենց 4-րդը առաջին հայացքից ամենաանմեղն է թվում, սակայն գործնականում վարքի ամենավտանգավոր ռազմավարությունը։ Պատկերացրեք, որ դուք պատրաստ եք բուռն վեճի և ձեր զուգընկերը ինչ-որ մի պահի դադարում է շարունակել զրույցը։ Թվում է, թե այդպիսով ամուսինները կարող են խաղաղություն պահպանել, բայց դա այդպես չէ։ Երբեմն ընտանեկան վեճերն անհրաժեշտ են միմյանց հասկանալու և ամեն բան հարթելու համար։
4. Ամուսնու բացասական վերաբերմունքը կնոջ ընկերուհիների հանդեպ
Գիտնականները վերլուծել են 373 զույգերի 16 տարվա ամուսնության հարաբերությունները։ Պարզվել է, որ 16 արվա ընթացքում բաժանվել է նրանց 46 տոկոսը և հաճախ ամուսնության առաջին տարում ամուսինների քննադատությունը կանանց ընկերուհիների հանդեպ կանխատեսել է հետագա բաժանությունը։ Գիտնականների կարծիքով պատճառն այն է, որ կանայք ավելի զգայական մտերմություն ունեն և նրանց հարաբերություններն ավելի երկար են ձգվում, քան տղամարդկանց կապերն իրենց ընկերների հետ։ Հետևաբար, տղամարդիկ ավելի հեշտ են փոխում իրենց շփման շրջանակը և դժվարությամբ են համակերպվում կանանց՝ իրենց համար տհաճ ընկերուհիիների հետ։
Շարունակությունը՝ այստեղ