Քոնոր Մաքգրեգորը 40 վայրկյանում հաղթեց Դոնալդ Սերոնեին
SPORTԼաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 246 մրցաշարի գլխավոր մենամարտում երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն, իռլանդաի Քոնոր Մաքգրեգորը կիսամիջին քաշային կարգում հաղթեց տիտղոսի նախկին հավակնորդ, ամերիկացի Դոնալդ Սերոնեին։
Մաքգրեգորն առաջին վայրկյաններից մի քանի ծանր հարվածներ հասցրեց մրցակցին, տապալեց եւ նոկաուտի ենթարկեց։ 40-րդ վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ գրանցելով Մաքգրեգորի հաղթանակը։
Նախորդ անգամ Մաքգրեգորը հաղթել էր 2016թ․ նոյեմբերին՝ Էդի Ալվարեսին հետ մենամարտում։ Այն ժամանակ նա նվաճեց տիտղոսը թեթեւ քաշային կարգում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



