«Աստվածուհի»․ Նաստյա Կամենսկիխը զարդարել է մեքսիկական Playboy-ը (ֆոտո)
LIFE32-ամյա Նաստյա Կամենսկիխը դարձել է տղամարդկանց ամենահայտնի ամսագրի հերոսուհին։ Երգչուհին ներկայացել է Playboy-ի մեքսիկական տարբերակում։
Պոտապի կինը ներկայացել է երեք կերպարում, որոնցից յուրաքանչյուրը շատ գայթակղիչ է ստացվել։ Նաստյան կրել է սեւ բոդի, որը զարդարված է փայլուն քարերով։ Կերպարն ամբողջացրել են զուգագուլպաները։
Գեղեցկուհին փորձել է բարակ բեժ զգեստ՝ ուսերին գցելով նորաձեւ թրենչ։ Ֆուկսի երանգի կիսաերկարաճիտներն ու նույն երանգի չոկերը հանդիսացել են կերպարի հաջող համալրումը։
Երրորդ լուսանկարում աստղը ներկայացել է կարճ տոպով սեւ կաշվե կոստյումով։ Նրա կերպարի վառ դետալներն են դարձել մեծ զարդերը։
Կամենսկիխի մասնակցությամբ նկարահանումները հիացրել են նրա երկրպագուներին։ «Նաստյա, ինչ սիրուն ես դու», «Շատ գեղեցիկ ես», «Աստվածուհի», «Անիրատեսական գեղեցիկ, սեքսուալ»,-գրել են հետեւորդները: