Աբովյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել կասկածվողի գրպանում (տեսանյութ)
VIDEOՈստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով հունվարի 17-ին, ժամը 14-ի սահմաններում բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 43-ամյա մի բնակչի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ կասկածվողի գրպանում հայտնաբերվել է գորշ հեղուկով, 12 մլ տարողությամբ ներարկիչ: «Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը դեզոմորֆին թմրանյութ է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



