Ինչպես է անցնում Մուսուլմանների առաջին ամուսնական գիշերը
LIFEԸստ Ղուրանի' նորապսակները պետք է անցկացնեն իրենց հարսանեկան գիշերը' հետևելով հատուկ արարողակարգի:
Համաձայն իսլամի պահանջների' առաջին հարսանեկան գիշերը ամուսինը պետք է ձեռքերը դնի իր կնոջ գլուխին և ասի հետևյալ խնդրանք -խոսքերը ՝ ամուսնության օրհնության մասին. «Ալլահի անունից. Թող Ալլահը մեզ արժանի դարձնի միմյանց համար»: Դրանից հետո նորապսակները միասին պետք է կատարեն երկու լրացուցիչ ծիսական աղոթք, իսկ հետո ամուսինը պետք է կարդա հատուկ աղոթք՝ խնդրելով Ալլահին օրհնել իրեն և իր սիրելիին ընտանեկան համատեղ կյանքի համար, իսկ ամուսնալուծության դեպքում պահպանել լավ հարաբերությունները:
Խորհուրդ է տրվում, որ փեսացուն հարսանեկան գիշերվա ընթացքում իր հարսնացուի համար զոհաբերություններ անի քաղցրավենիքներով' ցանկալի է' մեղրի տեսքով: Խմիչքներից թույլատրելի է կաթը:
Ըստ Ղուրանի' ամուսինը առաջին գիշերը պետք է իր կնոջը վերաբերվի շատ նրբորեն և սիրով, որպեսզի այս կերպ կինը կարողանա ավելի հեշտությամբ տանել հանդիպող դժվարությունները: Ողջունելի է համարվում նաև, որ այս գիշերը նորապսակները միմյանց հետ պարզապես զրուցեն միմյանց ավելի լավ ճանաչելու համար:
Միևնույն ժամանակ, ըստ Ղուրանի՝ կնոջն արգելված է անկախ արդարացված պատճառներից' ցույց տալ իր սառնությունն ու անտարբերությունը. չի կարելի մերժել ամուսնուն, քանի որ այդ պահվածքը կարող է առաջացնել բացասական հետևանքներ:
Հաջորդ օրը, ամուսնական արարողակարգից հետո, նորապսակները սեղան են գցում' հրավիրելով ընտանիքի անդամներին և ընկերներին: