40 տարեկան. ինչու չի կարելի նշել, և ինչ կլինի նշելու դեպքում
LIFEԺողովրդի մեջ ընդունված է չնշել 40-ամյակը, դա հավանաբար շատերը կանվանեն սնահավատություն, բայց այնուամենայնիվ շատերն են դրան հետևում:
Ժողովրդական հավատալիքի համաձայն 40 –ամյակը չի կարելի նշել, քանի որ հնարավոր է հյուրերի մեջ լինի «վատ աչքով» մեկը:
Ընդհանուր առմամբ, նույն հավատալիքներից ելնելով 40 թիվը մարդու համար բարենպաստ թիվ չէ:
Մահվանից հետո մարդու հոգին 40 օր գտնվում է երկրի վրա: 40 տարի հրեաները քայլում էին անապատով:
Ծննդաբերությունից հետո 40 օրվա ընթացքում կինը պիտի մաքրվի, որպեսզի կարողանա եկեղեցի մտնել:
Ստացվում է, որ սկսած 40 տարեկանից մարդու սկսվում է կյանքի նոր շրջան:
Այնուամենայնիվ եթե ցանկանում եք նշել, ապա կարող եք ասել, որ նշում եք 39-րդ տարվա ավարտը, կամ նշեք ոչ ծննդյան օրը, այլ մեկ օր անց:
Կարող եք հյուրերին հրավիրել այլ պատրվակով, որպեսզի պարզապես չնշվի այդ թիվը:
Ոմանք կարող են համաձայնվել, ոմանք ոչ, այնուամենայնիվ ժողովրական հավատալիքները պահպանվում են և դրանց հավատացողներն ու հետևորդները քիչ թիվ չեն կազմում: