Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց Ալեն Սիմոնյանին
POLITICS
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Ընդ որում, նա չհստակեցրեց՝ ինչի համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Միրզոյանը նշեց, որ Սիմոնյանը գիտի, թե ինչի համար է իր դեմ դիսցիպլինար պատիժ կիրառվել:
Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը սանկցիա կիրառեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ, իսկ նախօրեին՝ ԲՀԿ-ական մի շարք պատգամավորների նկատմամբ: Միրզոյանն իր թիմակցի նկատմամբ սանկցիա կիրառեց ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ ԱԺ նախագահի միակողմանի գործողությունների մասին հայտարարություններից հետո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



