Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տև­ան­քով զոհ­վել է մոտ 830 000 մարդ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Չինաստան՝ Ազատության համաշխարհային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1897- ծնվել է հայաստանցի քուրդ արձակագիր Արաբ Շամիլովը, որը ստեղծագործել է քրդերեն և հայերեն: 

1903- ծնվել է նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը: 

1912- գործարկվել է Երևանի ջրմուղը: 

1921- տեղի է ունեցել Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից՝ Երևանի պետական համալսարան): 

1923 - ծնվել է դերասան Կարպ Խաչվանքյանը: 1943 - ծնվել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: 

1994 - Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերում հայկական ուղղաթիռները ռմբակոծել են ադրբեջանական դիրքերը, իսկ ադրբեջանական ինքնաթիռները հայկական դիրքերը, հաղորդվել է ադրբեջանական Су-25-ի կործանման մասին: 

1996- սկսել է հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, որը առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկն է: 

2006-Երևանի քաղաքապետարանը ևս 50 ավտոբուս է մտցրել երթուղի: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել Ռուսաստանից: 

2007-Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Հրանտ Դինքին: Այն պահին, երբ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտից սկսվել է Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, Երևանում հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում` սգալու նրա մահը, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին: 

2012- Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել: 

2017-Վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը, որում եղել է 9 քաղաքացի, այդ թվում` վարորդը: Զոհեր չեն եղել:

ԱՇԽԱՐՀ

1368- Չժու Յուան Չժանը հիմնել է չինական Մին դինաստիան: 1556- Չինաստանի Շենսի նահանգում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 830 000 մարդ: Դա մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է:

1734 -ծնվել է ավտոմատ մեքենաների գյուտարար Վոլֆգանգ ֆոն Կեմպելինը: 

1783- ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ստենդալը: 

1793 -տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը Ռուսական Կայսրության և Գերմանիայի միջև: 

1820 -ծնվել է ռուս կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ալեքսանդր Սերովը, որը նկարիչ Վալենտին Սերովի հայրն է: 

1832 - ծնվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Էդուարդ Մանեն: 

1849 -ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ժենևա քաղաքում ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բժշկի դիպլոմ է տրվել կնոջը՝ անգլուհի Էլիզաբեթ Բլեկուելին: 

1862 - ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Հիլբերտը: 

1895 -առաջին անգամ Անտարկտիդայի ափ են իջել մարդիկ՝ «Անտարկտիկ» նորվեգական ձկնորսանավի ուղևորը և կապիտանը: 

1912 -Հաագայում ստորագրվել է Միջազգային օփիումային կոնվենցիան, որը թմրանյութերի նկատմամբ հսկողությանը վերաբերող առաջին միջազգային համաձայնագիրն է: 

1924 -У127 շոգեքարշը սգո գնացքով Մոսկվայի Պավելեցկի կայարան է հասցրել Լենինի դին: 1946 - ծնվել է ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ Բորիս Բերեզովսկին: 

1950 - Երուսաղեմը հայտարարվել է Իսրայելի մայրաքաղաք: 

1954 -կորեական պատերազմի 14 հազար ռազմագերիներ վերադարձել են Թայվան: 

1956 -վախճանվել է կինոռեժիսոր, կինոարտադրող Ալեքսանդր Կորդան: 

1960 -Ժակ Պիկարը և Դոն Ուոլ շը «Տրիեստ» բատիսկաֆով իջել են Մարիանյան իջվածքում՝ հասնելով ռեկորդային 10 916 մետր խորության: 

1963 - ծնվել է պորտուգալացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինիոն: 

1989 - վախճանվել է իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալին:

 2001- Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 անձ ինքնահրկիզում է իրականացրել: 

2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: 

2015 -վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր, մուլտիմիլիարդատեր Աբդուլլա իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը: 

2019 -Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն ինքն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee