Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
SPORTԼեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Եզրափակիչ մենամարտում մեր մարզիկը պարտվեց Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին և դարձավ արծաթե մեդալակիր: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:
Եվ այսպես, հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և հայրենիք կվերադառնան մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



